Ֆինլանդիան կարող է վերացնել միջուկային զենքի տարանցման սահմանափակումները
Աշխարհ
Ֆինլանդիայի կառավարությունը քննարկում է միջուկային զենքի հետ կապված սահմանափակումների վերացման հարցը, հաղորդում է ֆիննական Yle հեռարձակողը։
«Նման միջոցառումներից մեկը երկրի ցամաքային, ծովային և օդային տարածքով միջուկային զենքի տարանցման արգելքն է», -նշվում է հաղորդագրության մեջ։
Միջուկային զենքի տարանցման սահմանափակումները ներառված են «Ատոմային էներգիայի մասին» օրենքում։ Կառավարությունն այժմ պատրաստվում է վերանայել այն։
«Կառավարության առաջարկը օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ սպասվում է, որ կներկայացվի խորհրդարան, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ։ Օրենքի բովանդակությունն արդեն համաձայնեցված է քաղաքական մակարդակով», - գրում է Yle-ն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին