Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եվրամիության երկրները «վաղ թե ուշ կվճարեն դրա գինը», եթե չարձագանքեն և չդատապարտեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները։
Խոսնակն ընդգծել է, որ լռությունը հարձակումների նկատմամբ ոչ միայն կխախտի միջազգային կանոններն ու պատասխանատվությունը, այլև թույլ կտա սրել տարածաշրջանային լարվածությունը։ Նա այդ հայտարարությունն արել է իսպանական TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, հավելելով, որ Իրանը սպասում է ուժեղ ու պարզ դիրքորոշում՝ Եվրոպայի կողմից։ Այս մասին գրում է AL-JAZEERA-ն։