Կրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում
Ռուսաստան
Ռուսաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների դերը Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում և պատրաստ է սպասել բանակցային գործընթացի շարունակությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ը, որը հանդես է գալիս որպես միջնորդ, այժմ զբաղված է այլ միջազգային ճգնաժամերով, այդ թվում՝ Իրանի շուրջ զարգացող ռազմական իրավիճակով։ Այնուամենայնիվ, Կրեմլում նշում են, որ Մոսկվան պատրաստ է ցուցաբերել համբերություն և սպասել բանակցությունների հաջորդ փուլին։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով դիվանագիտական բանակցությունների համար։ Նա նշել է, որ բանակցային գործընթացում առաջացած դադարն ունի օբյեկտիվ պատճառներ։ Միևնույն ժամանակ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել էին ռազմական գործողություն Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին, օդանավակայաններին և հակաօդային պաշտպանության համակարգերին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին