Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի անդամներին դատապարտել են ծանր հանցագործությունների համար
Ռուսաստան
Եկատերինբուրգի Կիրովի շրջանային դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանական սփյուռքի մի շարք անդամների նկատմամբ՝ նրանց մեղավոր ճանաչելով սպանությունների փորձերի և ծանր բռնությունների գործերով։ Այս մասին հայտնել է Սվերդլովսկի մարզի դատարանների մամուլի ծառայությունը։
Դատարանի որոշմամբ՝ սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին դատապարտվել է առավելագույն պատժի՝ 22 տարվա ազատազրկման։ Նրա հետ միասին դատապարտվել են ևս վեց անձինք, որոնք ստացել են 10-ից մինչև 21 տարվա ազատազրկման պատիժ։
Քննության տվյալներով՝ մեղադրյալները ներգրավված են եղել մի շարք հարձակումների և բռնի գործողությունների մեջ։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ծանր հանցագործությունների կազմակերպման և իրականացման համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին