1970-ականների հայտնի կարմիր տաբատները կրկին վերադարձել են նորաձևություն
Աշխարհ
1970-ականներին մեծ տարածում գտած կարմիր տաբատները 2026 թվականի գարնանը կրկին հայտնվել են նորաձևության թրենդների շարքում։ Այս մասին գրում է Vogue ամսագիրը՝ նշելով, որ այդ հագուստը կրկին ակտիվորեն ներկայացվում է համաշխարհային պոդիումներում։
Նորաձևության լրագրողների խոսքով՝ 70-ականներին կարմիր տաբատները համարվում էին այն մարդկանց խորհրդանիշը, ովքեր ցանկանում էին առանձնանալ և ընդգծել իրենց անհատականությունը։ Այդ տարիներին նման ոճով հաճախ հանդես էր գալիս նաև բրիտանական The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը։
Ներկայում կարմիր տաբատները ընդգրկվել են մի շարք հայտնի բրենդների գարուն-ամառ հավաքածուներում, այդ թվում՝ Akris, Gabriela Hearst, Prabal Gurung և Sa Su Phi։ Դիզայներները առաջարկում են դրանք համադրել նույն երանգի բլուզների, սվիտերների կամ թեթև տրիկոտաժե վերնաշապիկների հետ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին