Ռուսաստանը պատրաստ է և սպասում է Ուկրաինայի շուրջ բանակցություններին․ Պեսկով
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնել է, որ Ռուսաստանը բաց է ու շահագրգռված է Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսմամբ և սպասում է հաջորդ փուլին, գրում է Sputnik International-ը:
«Մենք շարունակում ենք բաց լինել բանակցությունների համար։ Հետաքրքրված ենք և սպասում ենք հաջորդ փուլին», – Պեսկովը ասել է Vesti-ին: Նա ավելացրել է, որ բանակցությունների դադարն Ուկրաինայի հարցով պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, քանի որ ԱՄՆ-ն ներկայումս զբաղված է այլ հարցերով:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են «սկզբնական վերականգնման փուլում»: «Մենք գտնվում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սկզբնական վերականգնման փուլում։ Այսպես ենք առաջ շարժվելու՝ աստիճանաբար և ամբողջովին մեր շահերը հաշվի առնելով», – ասել է նա:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի Մերձավոր Արևելքի իրավիճակից առաջացած գլոբալ ալիքների ազդեցությունը իր տնտեսության վրա


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին