Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք . Անահիտ Ավանեսյան
ՏեսանյութերԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ կից ներկայացնելով տեսանյութ՝
«Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով:
Ուրախ եմ փաստելու, որ այս անգամ նոր շենք կառուցելու պատճառը ոչ թե ներկայիս շենքային անմխիթար պայմաններն են, այլ` ընդլայնված բուժծառայությունների արդյունքում թողունակության խնդիրը։ Առողջապահական պետական ծրագրերի, ամենատարբեր բուժծառայությունների ներդրումն ու Գորիսում հասանելի դարձնելն ի սկզբանե եղել է մեր ռազմավարական նպատակներից մեկը»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին