24-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հասարակություն
ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները մարտի 4-ին իրականացրած գիշերային ծառայության ժամանակ Պարոնյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբեվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 19 փաթեթ՝ ընդհանուր 38,41 գրամ քաշով։ Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին