Որտեղ է հանգստյան օրերին քարոզարշավ անցկացնելու Փաշինյանի թիմը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ համապետական ընտրությունների քարոզարշավ սկսած ՔՊ վերնախավը, մեր տեղեկություններով, այս շաբաթ-կիրակի օրերին մտադիր է այցելել Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։ Լինելու են Գյումրիում, եւ այդ փաստից ՔՊ-ում լարված են, որովհետեւ հասկանում են, որ հայրաքաղաքում, մի շարք հանգամանքներով պայմանավորված, իրենց «չեն սպասում»։
Մյուս շաբաթ էլ այցելելու են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր։ ՔՊ ցուցակի ընտրությունների երկրորդ փուլը, հիշեցնենք, կայանալու է մարտի վերջին՝ 28-29-ին: Իրականում, իշխանական թիմը ստուգողական նախընտրական այցեր է իրականացնում, որ հասկանա, թե ընտրությունների նախաշեմին մարզերում ինչ տրամադրություններ են տիրում, եւ, դրանից կախված, քայլեր ձեռնարկի: Ասենք` եթե պարզվի, որ կենսաթոշակների բարձրացումը բավարար չէ, ապա ինչ սոցիալական ծրագրեր ու աջակցություն են ակնկալում տարբեր մարզերի բնակիչները, ինչ հռետորաբանություն է պետք կիրառել եւ այլն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին