Թրամփ․ ԱՄՆ-ը ցանկանում է Իրանում ղեկավարության լիակատար փոփոխություն
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Իրանում ղեկավարության լիակատար փոփոխություն և որ իր վարչակազմը քննարկում է մի քանի հնարավոր թեկնածուներ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանը ղեկավարելու համար։
«Մենք ուզում ենք, որ նրանք լավ ղեկավարություն ունենան։ Մենք ունենք մի քանի մարդ, ովքեր, կարծում եմ, կարող են կատարել այդ աշխատանքը», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում՝ հրաժարվելով անուններ նշելուց։
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է ձեռնարկում՝ ապահովելու, որ իր ցուցակում ընդգրկվածները չմահանան ռազմական գործողության ընթացքում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին