Իսրայելը լայնածավալ հարվածներ է իրականացրել Բեյրութում
Աշխարհ
Իսրայելի բանակը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» թիրախներին։ Թիրախավորվել են հրամանատարական կենտրոններ, բազմահարկ շենքեր և անօդաչու սարքերի պահեստ, որոնք, ըստ Իսրայելի, նախատեսված էին երկրի դեմ հարձակումների համար, հաղորդում է CNN-ը։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Բեյրութի հարավային Դահիյա շրջանում իրականացվել է արդեն 26 հարվածների ալիք։ Գիշերը հարավային Բեյրութի գրեթե ամբողջ հատվածի տարհանման մասին նախազգուշացումը բնակիչների շրջանում խուճապ է առաջացրել, և մարդիկ շտապ լքել են տարածքը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին