Ռուսաստանը կանխատեսում է էներգետիկ ճգնաժամ Եվրոպայում
Ռուսաստան
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ ռուսական մատակարարումներից հրաժարվելու որոշումները կարող են Եվրոպայում հանգեցնել էներգետիկ ճգնաժամի և տնտեսական խնդիրների, հաղորդում է TASS-ը։
Դմիտրիևը քննադատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Կայա Կալլասի քաղաքականությունը՝ պնդելով, որ ռուսական մատակարարումներից հրաժարվելը վնասում է հենց Եվրոպային։
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը որոշել էր փուլային կերպով դադարեցնել ռուսական մատակարարումները՝ նախատեսելով մինչև 2027 թվականը արգելել ինչպես հեղուկ բնական գազի, այնպես էլ խողովակաշարային գազի ներմուծումը։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է իր մատակարարումներ իրականացնել այլ շուկաներում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին