Դուբայի օդանավակայանում սկսել են ռուս զբոսաշրջիկներից գողանալ նստեցման կտրոնները
Հասարակություն
Դուբայի օդանավակայանում ռուսաստանցի ուղևորների նստեցման կտրոնները սկսել են գողանալ հենց ինքնաթիռ նստելու պահին։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Տուրպոմոշչ» զբոսաշրջային ասոցիացիայի տնօրեն Ալեքսանդր Օսաուլենկոն։
Նրա խոսքով՝ խարդախները օգտվում են նստեցման ժամանակ առաջացող խառնաշփոթից և ուղևորների ձեռքից խլում նստեցման կտրոնները։ Այնուհետև գողացված կտրոններով նրանք ինքնաթիռ են բարձրանում՝ ներկայանալով որպես տվյալ ուղևորներ։ Արդյունքում համակարգում նշվում է, որ իրական ուղևորները մեկնել են, մինչդեռ նրանք փաստացի մնում են օդանավակայանում։
Օսաուլենկոյի խոսքով՝ նման դեպքերը լուրջ կազմակերպչական խնդիրներ են առաջացնում ավիաընկերությունների համար։ Ավելի վաղ նաև տեղեկություն էր տարածվել, որ խարդախները ռուսաստանցիներին առաջարկում են ԱՄԷ-ից թռիչքների կեղծ տոմսեր՝ մինչև մեկ միլիոն ռուբլի արժողությամբ՝ դրանք գովազդելով ֆիշինգային կայքերում և զբոսաշրջային չաթերում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին