Լոնդոնում չորս անձ է ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով
Աշխարհ
Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ չորս տղամարդ ձերբակալվել են։ Ըստ նախնական տեղեկությունների, նրանք Իրանի օգտին լրտեսել են՝ հետևելով հրեական համայնքին, հաղորդում է CNN-ը։
Ձերբակալվածներից մեկը Իրանի քաղաքացի է, իսկ երեքը ունեն երկու քաղաքացիություն։ Ոստիկանության համաձայն, նրանք կասկածվում են Իրանի արտաքին հետախուզական ծառայությանը աջակցելու մեջ՝ հակառակ Բրիտանիայի Ազգային անվտանգության մասին օրենքին։
Լոնդոնի հակահետախուզության ղեկավար Հելեն Ֆլանագանը նշել է, որ ձերբակալությունները երկարատև քննության արդյունք են և իրականացվել են վնասակար գործունեությունը կասեցնելու համար։ Նա նաև կոչ է արել հասարակությանը, հատկապես հրեական համայնքին, պահպանել զգոնությունը և ահազանգել ոստիկանությանը՝ եթե որևէ անհանգստացնող իրադարձություն նկատեն։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)