Կրեմլը հայտնում է` Իրանի պատերազմը բարձրացրել է ռուսական էներգետիկ արտադրատեսակների պահանջարկը
Ռուսաստան
Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Իրանի պատերազմը զգալիորեն բարձրացրել է ռուսական էներգետիկ արտադրատեսակների պահանջարկը, հաղորդում է CNN-ը։
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «Մենք տեսնում ենք ռուսական էներգետիկ արտադրատեսակների պահանջարկի զգալի աճ Իրանի պատերազմից հետո։ Ռուսաստանն եղել և մնում է վստահելի մատակարար՝ թե նավթի, թե գազի ոլորտում։ Ռուսաստանը նաև կարող է երաշխավորել բոլոր պայմանագրային մատակարարումների շարունակությունը»։
Հիշեցնենք, որ նախքան Իրանի հետ հակամարտությունը, ԱՄՆ-ն քննադատում էր Հնդկաստանին ռուսական նավթը շարունակաբար գնելու համար, որը ֆինանսավորում է Կրեմլի պատերազմի ջանքերը Ուկրաինայում, և սահմանել էր խիստ տուրքեր:
Պեսկովը նշել է, որ Հնդկաստանը և Չինաստանը առաջնորդվում են իրենց «ազգային շահերով»:
«Մենք նույնպես նույնը անում ենք։ Մենք շարունակում ենք համագործակցությունը, այդ թվում էներգետիկ ոլորտում, ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ», – ասել է նա:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)