ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարը կոչ է արել հակամարտող կողմերին անհապաղ քայլեր ձռնարկել լարվածությունը նվազեցնելու համար
Աշխարհ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Վոլքեր Տուրկը հորդորել է բոլոր կողմերին հանդարտվել և քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու ու խաղաղություն հաստատելու համար, հայտնում է AL-JAZEERA-ն։
«Աշխարհը հրատապ պետք է ձեռնարկի միջոցներ՝ այս ճգնաժամը զսպելու համար։ Սակայն մինչ այժմ մենք տեսնում ենք միայն ավելի սրացուցիչ խոսքեր, հրթիռային հարվածներ, ավերածություններ, սպանություններ և լարվածության աճ, որոնք իրավիճակը միայն վատացնում են», – ասել է Տուրկը։
«Ես կոչ եմ անում մասնակից պետություններին անմիջապես քայլեր կատարել լարվածությունը մեղմելու և խաղաղությանը հնարավորություն տալու համար, իսկ մյուս պետություններին՝ հստակորեն խնդրել, որ կողմերը հետ կանգնեն։ Հանգիստ և խոհեմ մոտեցումը կենսական է, որպեսզի կանխենք քաղաքացիական մահերը և ավերածությունները», – հավելել է նա։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան