Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Աշխարհ
Իրանի բանակը Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարվածներ է հասցրել անօդաչու թռչող սարքերի միջոցով, և հարձակումները կշարունակվեն, հայտարարել է Իրանի բանակը։
«Վերջին ժամերին Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաները ենթարկվել են զանգվածային հարձակման՝ բանակի ցամաքային ուժերի կողմից տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս հարձակումները կշարունակվեն առաջիկա ժամերին», - հաղորդել է Fars լրատվական գործակալությունը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում, այդ թվում՝ Թեհրանում գտնվող թիրախներին՝ պատճառելով վնասներ և զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան