Կատարը կանխատեսում է նավթի գների բարձրացում մինչև 150 դոլար մեկ բարելի համար
Աշխարհ
Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին զգուշացրել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով նավթի գները կարող են հասնել մինչև 150 դոլարի մեկ բարելի համար, իսկ գազի գները՝ գրեթե քառապատկվել, հաղորդում է Financial Times-ը հարցազրույցից հետո։
«Նա կանխատեսել է, որ նավթի գները կարող են հասնել մինչև 150 դոլարի մեկ բարելի համար երկու-երեք շաբաթվա ընթացքում, եթե տանկերներն ու այլ առևտրային նավեր չկարողանան անցնել Հորմուզի նեղուցով, գազի գները կբարձրանան մինչև 40 դոլար՝ գրեթե չորս անգամ ավելի, քան պատերազմից առաջ եղած մակարդակն էր», - գրում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)