Կրեմլը հրաժարվում է հրապարակել ռուսական նավթի մատակարարումների քանակը Հնդկաստանին
Ռուսաստան
Կրեմլի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «պարզ պատճառով» չեն պատրաստվում հրապարակել ռուսական նավթի մատակարարումների քանակական տվյալները․ «Պարզ պատճառով չենք պատրաստվում հրապարակել որևէ քանակական տվյալ․ կան շատ վատթարացած դիտորդներ», – ասել է նա։
Նախապես hնդկական The Economic Times թերթը հաղորդել էր, որ առաջիկա շաբաթում Հնդկաստան կարող է մատակարարվել մոտ 22 միլիոն բարել ռուսական նավթ, ինչը թույլ կտա երկրին լուծել էներգետիկ խնդիրները` Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին, հայտնում է TASS-ը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)