Ոճաբանը թվարկել է տղամարդկանց արտաքին տեսքի մասին հիմնական միֆերը
Հասարակություն
Ռուս ոճաբանը և դիզայներ Դենիս Գավրիլովը նշել է տղամարդկանց արտաքին տեսքի վերաբերյալ տարածված մի շարք սխալ պատկերացումներ։ Նա այս մասին գրել է իր Instagram-ի էջում՝ ընդգծելով, որ տղամարդկանց ոճի մասին շատ տարածված կարծիքներ իրականում միֆեր են։
Գավրիլովի խոսքով՝ տարածված կարծիք կա, թե ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ չեն կարող ոճային տեսք ունենալ, սակայն ճիշտ ընտրված հագուստը կարող է զգալիորեն փոխել արտաքին տեսքը։ Նա նաև նշել է, որ թանկարժեք ժամացույցը չի հանդիսանում գործնական զգեստապահարանի հիմնական տարրը։
Դիզայների խոսքով՝ հաճախ կարելի է տեսնել տղամարդկանց, ովքեր կրում են թանկ ժամացույց և վարում թանկարժեք մեքենա, սակայն նրանց հագուստը հնացած կամ անհամապատասխան է։ Նա նաև նշել է, որ չափազանց շատ ֆուրնիտուրայով և ավելորդ դետալներով հագուստը պարտադիր չէ, որ ոճային լինի․ ըստ նրա՝ որքան պարզ է հագուստը, այնքան ավելի էլեգանտ տեսք ունի։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)