Իրանը դեռևս չի հայտարարել Հորմուզի նեղուցի փակման մասին, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ը
Աշխարհ
Իրանը չի հայտարարել Հորմուզի նեղուցի փակման մասին: Եթե նման որոշում կայացվի, իշխանությունները կհայտարարեն այդ մասին, ասել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
«Իրանը Հորմուզի նեղուցում կայունության բաստիոն է: Մենք կհայտարարենք այդ մասին, եթե փակենք Հորմուզի նեղուցը: Մենք այն չենք փակել: Մենք պատասխանատու պետություն ենք», - նրա խոսքերն է մեջբերել հնդկական «Հինդու» թերթը։
Իրանի ռազմածովային ուժերը լիակատար վերահսկողություն ունեն Հորմուզի նեղուցի նկատմամբ, որի միջով անցնում է աշխարհի նավթի արտահանման մոտավորապես մեկ հինգերորդը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)