Բժիշկները հիվանդի քթի խոռոչից հայտնաբերել են ատամ և հեռացրել
Հասարակություն
Ռուսաստանի Օրսկ քաղաքի հիվանդանոցում բժիշկները անսովոր դեպք են արձանագրել․ շնչառության դժվարությամբ դիմած հիվանդի քթի խոռոչում հայտնաբերվել է ատամ։ Դեպքի մասին հայտնել է քաղաքային հիվանդանոցը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում։
Բժիշկների խոսքով՝ ատամը հայտնվել է քթի խոռոչում ատամնաբուժական միջամտությունից հետո։ Նման դեպքերը կարող են տեղի ունենալ, երբ բուժման ընթացքում վնասվում է ոսկրային միջնապատը, որը բաժանում է ատամների շարքը և քթի խոռոչը։ Տվյալ դեպքում ատամը այնքան խոր էր ներթափանցել, որ սկսել էր խանգարել հիվանդի շնչառությանը։
Բժիշկները օտար մարմինը հեռացրել են էնդոսկոպիկ սարքավորման օգնությամբ՝ առանց բարդությունների։ Միջամտությունը թույլ է տվել նվազագույն վնասմամբ վերականգնել հիվանդի բնական շնչառությունը, իսկ հեռացված ատամը բժիշկները վերադարձրել են իր տիրոջը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)