ԱՄՆ-ն իրանական ԱԹՍ է խոցել
Աշխարհ
ԱՄՆ ռազմածովային ուժերը հարվածել են իրանական նավի, որը տեղափոխում էր հարձակողական անօդաչու թռչող սարքեր, սոցիալական ցանցերում հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Զինամթերքի հարվածից հետո նավի վրա մեծ հրդեհ է բռնկվել:
Die Welt-ի տվյալներով՝ խոսքը Shahid Bahman Bagheri նավի մասին է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ոչնչացված ամենամեծ ռազմանավն է: Մոտավորապես 42 000 տոննա ջրատարողությամբ նավը աշխարհում առաջին նավն էր, որը նախատեսված էր բացառապես հարձակողական անօդաչու թռչող սարքեր տեղափոխելու համար, բայց կարող էր նաև տեղափոխել հրթիռներ, ուղղաթիռներ և նույնիսկ ավելի փոքր նավեր: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ խորտակումը տեղի է ունեցել Պարսից ծոցում:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)