Ռուսաստանը պահպանում է երկխոսությունը Իրանի հետ․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Իրանի հետ և շարունակելու է համագործակցությունը Իրանի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնումմ է TASS-ը։
«Մենք երկխոսության մեջ ենք իրանական կողմի հետ, համագործակցում ենք Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ, և մենք անպայման կշարունակենք այս երկխոսությունը», — ասել է Պեսկովը մամլո ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Չինաստանը Իրանին աջակցում են քաղաքական և այլ ոլորտներում։
Պեսկովը սակայն մանրամասն չի նշել, թե արդյոք ներկայում կա ռազմական կամ տեխնիկական համագործակցություն երկու երկրի միջև։
«Այս պահին այս հարցի վերաբերյալ ասելիք չունեմ», — ավելացրել է նա։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)