Հնդկաստանում կործանիչի վթարի հետևանքով՝ երկու օդաչու է զոհվել
Աշխարհ
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Սու-30ՄԿԻ կործանիչի՝ Ասամում վթարի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են, հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում։
Օդաչուները մահացու վնասվածքներ են ստացել։
«Հնդկաստանի ռազմաօդային ուժերը խորին ցավակցություն են հայտնում և այս վշտի պահին աջակցում են զոհվածների ընտանիքներին», - ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ