ԱՄՆ-ն և Կատարը քննարկում են Ուկրաինայից անօդաչու սարքերի գնումը Իրանի դեմ պայքարի համար
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն և Կատարը բանակցություններ են վարում Ուկրաինայի հետ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է հատկապես անօդաչու սարքերին, որոնք կարող են որսալ և վնասազերծել այլ անօդաչուներ՝ որպես ավելի էժան այլընտրանք Իրանի «Շահեդ» տեսակի սարքերին։ Նշվում է, որ այս համակարգերը կարող են կիրառվել Պարսից ծոցի տարածաշրջանում ընթացող ռազմական լարվածության պայմաններում։
Աղբյուրների համաձայն՝ բանակցությունների սկզբնական փուլում քննարկումները տեղի են ունենում պետական մակարդակով։ Քննարկվող տեխնոլոգիաների թվում են նաև համակարգեր, որոնք կարող են հայտնաբերել մոտեցող անօդաչու սարքերը և խափանել դրանց կապի ազդանշանները։ Միաժամանակ Կիևում քննարկվել է նաև անօդաչու սարքերի հնարավոր փոխանակումը հրթիռների հետ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)