Կենտրոնական բանկը երկարաձգել է դոլարի և եվրոյի կանխիկացման սահմանափակումները. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ևս վեց ամսով երկարաձգել է արտարժույթի կանխիկացման սահմանափակումները։ Համաձայն հայտարարության՝ սահմանափակումները գործելու են մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը և կապված են արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ։
Կանոնների համաձայն՝ այն քաղաքացիները, որոնց արտարժութային հաշիվները բացվել են մինչև 2022 թվականի մարտի 9-ը, կարող են կանխիկացնել առավելագույնը 10 հազար ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք գումար եվրոյով՝ եթե նախկինում չեն օգտվել այդ հնարավորությունից։ Մնացած գումարը հնարավոր է ստանալ ռուսական ռուբլով։
Բացի այդ, արտարժույթի կանխիկացման համար բանկերին արգելվում է գանձել միջնորդավճար քաղաքացիներից։ Միևնույն ժամանակ ուժի մեջ է մնում նաև սահմանափակումը, որով արտասահմանյան ընկերությունները չեն կարող Ռուսաստանում ստանալ կանխիկ դոլար, եվրո, ֆունտ ստեռլինգ կամ ճապոնական իեն։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)