Ռուսաստանում Telegram-ի շուրջ իրավիճակը կարող է հասնել «տրամաբանական ավարտի»
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Սվինցովը հայտարարել է, որ Telegram մեսենջերի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանում կարող է մոտենալ իր «տրամաբանական ավարտին»։ Այս մասին նա ասել է «Պոդյոմ» պարբերականին՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները։
Սվինցովի խոսքով՝ Պուտինի խոսքերը, որ հատուկ ռազմական գործողության գոտում օգտագործվում են պետության վերահսկողությունից դուրս կապի միջոցներ, կարող են հստակ ազդակ լինել Telegram-ի համար։ Պատգամավորը նշել է, որ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը սահմանափակ ժամանակ ունի որոշում կայացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։
Նրա կարծիքով՝ Telegram-ը պետք է սկսի համագործակցել ռուսական իշխանությունների հետ և վերացնի օրենսդրության հնարավոր խախտումները։ Հակառակ դեպքում, ըստ պատգամավորի, մեսենջերի գործունեությունը Ռուսաստանում կարող է սահմանափակվել։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)