Խոշոր գազարտադրող երկիրը մռայլ կանխատեսում է արել
Տնտեսություն
Պարսից ծոցի երկրները կարող են առաջիկա շաբաթներին դադարեցնել էներգակիրների արտահանումը, եթե Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվի և նավթի գինը հասնի 150 դոլարի մեկ բարելի համար։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Քաթարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին, հայտնում է Reuters-ը։
Նախարարի խոսքով՝ եթե իրավիճակը չփոխվի, տարածաշրջանի մի շարք էներգետիկ ընկերություններ մոտ օրերս կարող են հայտարարել ֆորս-մաժորի մասին։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ–Իրան հակամարտությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև համաշխարհային տնտեսության վրա՝ բարձրացնելով էներգակիրների գները և առաջացնելով որոշ ապրանքների պակաս։
Ալ-Քաաբին նշել է, որ նույնիսկ եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը անմիջապես դադարեցվի, Քաթարին կպահանջվի մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս՝ էներգակիրների մատակարարումները լիովին վերականգնելու համար։ Ըստ կանխատեսումների՝ հեղուկացված բնական գազի արտադրությունը վերականգնելու համար երկրին անհրաժեշտ կլինի առնվազն մոտ 30 օր։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)