ԵՄ-ն կասեցնում է Վրաստանի պաշտոնատար անձանց ազատ այցելությունները
Աշխարհ
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ դադարեցնում է Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրերով ուղևորների վիզա ազատ այցելությունները՝ նշելով, որ Վրաստանը միտումնավոր և շարունակական կերպով խախտել է վիզայի ազատ ռեժիմի պայմանավորվածությունները, հայտնում է Reuters-ը։
«Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները պետք է օգտագործեն իրենց դիվանագիտական կամ ծառայողական անձնագիրը, երբ գնում են ԵՄ պաշտոնական և դիվանագիտական նպատակներով։ Դա չկատարելու դեպքում հնարավոր է մուտքի արգելքի կիրառումը», – ասվում է հանձնաժողովի հայտարարությունում։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)