Անդրեյ Գուբինը բացատրել է, թե ինչու չի վերադառնում բեմ
Ռուսաստան
Ռուսաստանցի երգիչ Անդրեյ Գուբինը հայտարարել է, որ չի վերադառնում բեմ և չի վերսկսում համերգային գործունեությունը առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին նա խոսել է Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում, հաղորդում է «Ցարգրադ» պարբերականը։
Երգչի խոսքով՝ ներկայիս առողջական վիճակում բեմ դուրս գալը իր համար անընդունելի է։ «Ինչու պետք է ինձ խայտառակեմ։ Այդ վիճակում աշխատելը պարզապես ամոթ է։ Եթե ես լավ վիճակում լինեի, կարծում եք՝ չէի՞ երգի», — ասել է նա։
Գուբինի կարիերայի գագաթնակետը եղել է 1990-ականների և 2000-ականների սկզբին։ Սակայն ավելի ուշ նա հեռացել է բեմից առողջական խնդիրների պատճառով։ Երգիչը տառապում է ձախակողմյան պրոզոպալգիայով՝ հիվանդություն, որը ուժեղ ցավ է առաջացնում դեմքի հատվածում և դժվարացնում առօրյա կյանքը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)