Apple-ը գովազդել է Microsoft-ի ծրագրերը իր նոր նոթբուքերի մեջ
Աշխարհ
Apple ընկերությունը իր պաշտոնական կայքում հրապարակված նյութերում ցուցադրել է Microsoft-ի ծրագրերը՝ ներկայացնելով նոր նոթբուքերի հնարավորությունները։ Այս մասին գրում է Windows Latest պարբերականը։
Լրատվամիջոցի ուշադրությունը գրավել է այն, որ Apple-ի կայքում՝ նոր MacBook Neo նոթբուքին նվիրված բաժնում, ցուցադրվել են Microsoft Office ծրագրերը։ Մասնավորապես, սարքի էկրանին երևում են Word, Excel և PowerPoint ծրագրերի միջերեսները, իսկ նկարագրության մեջ նշվում է, որ նոթբուքը «հիանալի աշխատում է այն ծրագրերի հետ, որոնց դուք արդեն սովոր եք»։
Փորձագետների կարծիքով՝ Apple-ը նման կերպ փորձում է գրավել Windows համակարգից օգտվող օգտատերերին։ Ընկերությունը նաև ավելացրել է «անցում ПК-ից Mac» կոճակ, որը բացում է ուղեցույց՝ Windows համակարգից Mac համակարգչի վրա տվյալների հեշտ տեղափոխման համար։ Ավելի վաղ Apple-ը ներկայացրել էր իր շարքի ամենաէժան նոթբուքը՝ MacBook Neo, որի մեկնարկային գինը կազմում է մոտ 600 դոլար։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)