Տղամարդուն դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ուկրաինական զինված կազմավորման մասին գրառման համար
Հասարակություն
Ռուսաստանի Կոմի Հանրապետությունում դատարանը Ուխտա քաղաքի 46-ամյա բնակչին դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ ահաբեկչության արդարացման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանային ԱԴԾ վարչությանը։
Քննության տվյալներով՝ տղամարդը սոցիալական ցանցերից մեկում իր անձնական էջում հրապարակել էր գրառում, որտեղ դրական գնահատական էր տվել ուկրաինական զինված կազմավորման գործունեությանը, որը Ռուսաստանում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն։
Խուզարկության ընթացքում իրավապահները նրա մոտ հայտնաբերել են նաև ազգայնական գաղափարախոսությանը վերաբերող գրքեր։ Դատարանի որոշմամբ մեղադրյալը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)