Կոսովոյի նախագահը լուծարել է խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ
Աշխարհ
Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին լուծարել է վերջերս ընտրված խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ ընտրություններ, հաղորդում է Reuters-ը։
Հրապարակումը նշում է, որ Օսմանին լուծարել է խորհրդարանը մարտի 6-ին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ օրենսդիրները չկարողացան ընտրել պետության նոր ղեկավար սահմանված ժամկետում։
Ըստ Reuters-ի, խորհրդարանը մինչև մարտի 5-ի վերջը ժամանակ ուներ նախագահ ընտրելու համար, սակայն Կոսովոյի իշխող «Ինքնորոշում» կուսակցությունը չկարողացավ ապահովել նիստին մասնակիցների նվազագույն թիվը և ընդդիմադիր պատգամավորներին համախմբել իր թեկնածուի՝ Կոսովոյի ժողովի խոսնակ Գլաուկա Կոնյուֆի շուրջ։ Գործակալությունը նշում է, որ ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են իրենց սեփական թեկնածուի առաջադրումը։
«Խորհրդարանը, որը չի կարողանում նախագահ ընտրել, չի կարող անորոշ ժամանակով ձգձգել գործընթացը, ինչպես նրանք այժմ փորձում են», - հայտարարել է Օսմանին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)