Տանկերների սեփականատերերը գտել են Հորմուզի նեղուցի փակումը շրջանցելու եղանակ
Տնտեսություն
Հունական Dynacom Tankers նավային ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Ջորջ Պրոկոպիուին, շարունակում է նավթատար տանկերներ ուղարկել Հորմուզի նեղուցով՝ անտեսելով Իրանի հայտարարությունները նեղուցի հնարավոր փակման մասին։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ նավատերերի մեծ մասը դադարեցրել է երթևեկությունը՝ սպասելով իրավիճակի հստակեցմանը։ Սակայն որոշ ընկերություններ, այդ թվում՝ Dynacom Tankers-ը, շարունակում են նավերի անցումը՝ թաքցնելով դրանց գտնվելու վայրը։ Նշվում է, որ տանկերները նեղուցն անցնում են գիշերը՝ անջատելով իրենց նույնականացման տրանսպոնդերները, ինչը համարվում է միջազգային ծովային անվտանգության կանոնների խախտում։
Ըստ աղբյուրների՝ ընկերությունը ապահովագրել է տանկերները ռազմական ռիսկերի համար, ինչը թույլ է տալիս շարունակել փոխադրումները և շահույթ ստանալ բարձրացած բեռնափոխադրումների սակագներից։ Միևնույն ժամանակ, նավթային շուկան լարվածության ֆոնին արձանագրում է գների աճ․ մարտի 6-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինը մոտեցել է մեկ բարելի համար 90 դոլարին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)