«Դատաստանի օրվա ռադիոն» նոր տարօրինակ հաղորդագրություն է փոխանցել
Ռուսաստան
«Դատաստանի օրվա ռադիո» անունով հայտնի ՈւՎԲ-76 կարճալիքային ռադիոկայանը նոր տարօրինակ հաղորդագրություն է փոխանցել։ Այս մասին հայտնել է «УВБ-76 логи» Telegram-ալիքը, որը հետևում է կայանի հեռարձակումներին։
Հաղորդման ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15։12-ին, եթերում հնչել է մեկ բառ՝ «плескание» («շփփոց», «ջրի շաղ տալ» իմաստով)։ Դրանից մեկ օր առաջ՝ մարտի 5-ին, կայանը փոխանցել էր ևս յոթ տարօրինակ հաղորդագրություն, որոնց թվում էին «неказистый» և «жиротряс» բառերը։
ՈւՎԲ-76 ռադիոկայանը գործում է 1976 թվականից և ռադիոսիրողների շրջանում հայտնի է նաև որպես «жужжалка», քանի որ եթերի մեծ մասը զբաղեցնում է մշտական բզզացող ձայնը։ Կայանը ժամանակ առ ժամանակ փոխանցում է կոդավորված հաղորդագրություններ, որոնց նշանակությունը պաշտոնապես երբեք չի բացահայտվել, իսկ ինտերնետում դրանք հաճախ կապում են համաշխարհային քաղաքական կամ ռազմական իրադարձությունների հետ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)