Վրաստանի բոլոր քաղաքացիների ստուգումները ԵՄ սահմաններին խստացվելու են
Աշխարհ
ԵՄ սահմանին Վրաստանի բոլոր քաղաքացիների ստուգումները կուժեղացվեն՝ առանց վիզայի ռեժիմի մասնակի կասեցման ֆոնին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Եվրամիությունը մարտի 6-ից 12 ամսով կասեցրել էր Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերի համար առանց վիզայի մուտքի ռեժիմը։
«Այս հարցի վերաբերյալ մեկ այլ կարևոր կետ այն է, որ այսօրվա որոշմամբ Հանձնաժողովը նոր առաջարկություններ է ընդունել անդամ պետությունների, հյուպատոսական մարմինների և սահմանապահ ծառայությունների համար՝ նրանց աջակցելու համար անվիզա ռեժիմը կասեցնելու որոշման արդյունավետ իրականացման գործում: Սա նաև նշանակում է, որ ԵՄ արտաքին սահմանները հատող Վրաստանի քաղաքացիների ստուգումները կուժեղացվեն ՝ նոր միջոցառումների շրջանցումը կանխելու համար», – ասել է նա:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)