ԱՄԷ-ից դեպի Օման վերջին 3 օրում ավտոբուսով 190 քաղաքացի է տեղափոխվել․ ՀՀ ԱԳՆ
Հասարակություն
Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Օման վերջին 3 օրում ավտոբուսով տեղափոխվել է ընդհանուր 190 ՀՀ քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մարտի 4-ին տեղափոխվել է 94, մարտի 5-ին՝ 58, իսկ մարտի 6-ին՝ 38 ՀՀ քաղաքացի։ Այս քաղաքացիների ավտոբուսներով դեպի Օմանի մայրաքաղաք Մասկատի օդանավակայան, տեղափոխումն իրականացվել է անվճար։ Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է համապատասխանաբար 70 և 120 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԳՆ-ն հայտնում է, որ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են այնտեղ գտնվող բոլոր 170 ՀՀ քաղաքացիների տվյալները։ Նրանց հետ կապ է պահպանվում անհատական կամ խմբային տարբերակներով։ Այդ թիվը ներառում է նաև Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողների։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)