Ադրբեջանում «ահաբեկչական հարձակումներ» են կանխվել․ Բաքուն մեղադրում է Իրանին
Աշխարհ
Բաքուն ԻՀՊԿ–ին մեղադրել է, իբր, Ադրբեջանում ահաբեկչություններ իրականացնելու փորձի մեջ։
Մասնավորապես նշվում է, թե ահաբեկչական գործողությունների թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթամուղը, Իսրայելի դեսպանատունը և սինագոգը։
«Հակահետախուզական մի շարք միջոցառումների արդյունքում Պետական անվտանգության ծառայությունը կանխել է Իրանի հատուկ ծառայության՝ ԻՀՊԿ-ի կողմից Ադրբեջանում պլանավորված ահաբեկչական սադրանքները և հետախուզական տվյալների հավաքագրումը։
Հասարակության մեջ խուճապ սերմանելու և երկրի միջազգային հեղինակությունը վնասելու նպատակով թիրախներն էին ռազմավարական օբյեկտը՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեական համայնքի առաջնորդներից մեկը և Աշկենազի սինագոգը։
Երկիր է տեղափոխվել երեք պայթուցիկ սարք։ Դրանք վնասազերծվել են, և կանխվել է դրանց փոխանցումը այլ անձանց»,- Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտնել են այդ երկրի իրավապահները։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)