Սիրիայի ՆԳՆ-ն կոչ է անում փախստականներին վերադառնալ հայրենիք
Մերձավոր Արևելք
Սիրիայի ՆԳՆ-ն կոչ է արել սիրիացի փախստականներին հայրենիք վերադառնալ. ուրբաթ օրը տեղակացնում է սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը:
Համաձայն ՆԳՆ-ի տարածած տեղեկությունների՝ նախարարությունը մտադիր է երկրում ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները այդ քաղաքացիների վերադարձի համար:
Սիրիայում գրեթե 2 տարի է, ինչ շարունակվում է պայքարը կառավարական զորքերի և ապստամբ գրոհայինների միջև: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի հակամարտության զոհերի թիվն արդեն հատել է 60.000 սահմանը, 23.000 մարդ էլ փախստականի կարգավիճակով հաստատվել է այլ երկրներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ