Խոր Վիրապի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Հասարակություն
Մարտի 6-ին՝ ժամը 15:30-ի սահմանում, «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի աշխատակիցները նկատել են, որ «Խոր Վիրապ» արգելավայրին հարակից համայնքային տարածքում հրդեհ է բռկվել:
Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ ուժեղ քամու պատճառով հրդեհը հասել է արգելավայրի տարածք, սակայն մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը ՇՄՆ Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը:
Հրդեհն ամբողջությամբ մարվել է ժամը 20:00-ին:
Հրդեհի հետևանքով ծառեր չեն վնասվել:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)