ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում
Աշխարհ
«Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,– ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։
«Մերձավոր Արևելքում և դրանից դուրս անօրինական հարձակումները հսկայական տառապանքներ են պատճառում տարածաշրջանի խաղաղ բնակիչներին և լուրջ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ ամենախոցելի խմբերի համար», - գրել է Գուտերեշը X սոցցանցում։
«Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ժամանակն է դադարեցնել մարտերը և սկսել լուրջ բանակցություններ։ Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ», - շարունակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)