Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի պատճառով էներգակիրների գների բարձրացման միտում կա․ ՌԴ փոխվարչապետ
Աշխարհ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նավթի և գազի տեղական ու համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցության է հրավիրել Ռուսաստանի նավթագազային ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունների ղեկավարներին, Էներգետիկայի, Տնտեսական զարգացման, Ֆինանսների նախարարության, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում ՌԴ փոխվարչապետը նշել է, որ նավթի և գազի համաշխարհային շուկան անկայուն և անորոշ վիճակում է ՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, որը հանգեցնում է աշխարհի որոշ տարածաշրջաններում էներգակիրների գների բարձրացման, ի հայտ են եկել նաև լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ։
«Խորհրդակցության ժամանակ վերլուծություն է ներկայացվել նաև Ռուսաստանի նավթային և գազային ոլորտում ընթացիկ իրավիճակի մասին։ Նավթագազային ընկերությունները զեկուցել են այն միջոցառումների մասին, որոնք իրականացվում են վառելիքի շուկայում բալանսը պահպանելու և նավթավերամշակման գործարանների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով», - նշված է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)