NBC News. Թրամփը քննարկել է Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականների և Հանրապետական կուսակցության պաշտոնյաների հետ մասնավոր կարգով քննարկել է Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Զրույցների ընթացքում նա նաև կարծիք է հայտնել, որ Իրանի նոր իշխանությունները կարող են համագործակցել ԱՄՆ-ի հետ նավթի արդյունահանման հարցում՝ օգտագործելով նույն մեխանիզմը, ինչ Վենեսուելան։
Հեռուստաալիքը նշում է, որ ռազմական գործողության վերաբերյալ ամերիկացի առաջնորդի դիտարկումները կենտրոնացած էին որոշակի ռազմավարական նպատակներին ծառայող փոքր ռազմական կոնտինգենտի գաղափարի վրա։
Ընդգծվում է, որ Սպիտակ տան ղեկավարը դեռևս վերջնական որոշում չի կայացրել և այս կապակցությամբ որևէ հրաման չի տվել։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)