Ադրբեջանն ավարտել է իր դիվանագետների տարհանումը Իրանից
Աշխարհ
Ադրբեջանական կողմն ավարտել է Թավրիզում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցների տարհանումը։ Թեհրանում մնում են մի քանի ադրբեջանցի դիվանագետներ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։
Ուրբաթ երեկոյան Իրանից տարհանվել է տասնմեկ ադրբեջանցի դիվանագետ։
«Ավարտվել է Թավրիզում գտնվող Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների տարհանումը։ Թեհրանում դեռևս մնում են մի քանի ադրբեջանցի դիվանագետներ», - հայտնել է սահմանապահ ծառայությունը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)