Իրաքում ամերիկյան նավթային ընկերությունների օբյեկտներում հրդեհներ են բռնկվել
Աշխարհ
Ամերիկյան Halliburton և KBR նավթային ընկերությունների գրասենյակներում և պահեստներում, որոնք գտնվում են Իրաքի Բասրա նահանգում, հրդեհ է բռնկվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
«Իրաքի Բասրա նահանգում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել ամերիկյան Halliburton և KBR ընկերություններին պատկանող գրասենյակներում և պահեստներում», - հաղորդել է գործակալությունը։
Financial Times-ի տվյալներով՝ Halliburton-ը ավելի ուշ հայտնել է «անվտանգության միջադեպի» մասին և հայտարարել, որ իր աշխատակիցները չեն տուժել։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)