Կիևում գրեթե 2700 տուն մնացել է առանց ջեռուցման
Աշխարհ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն շաբաթ օրը հայտարարել է, որ Կիևի գրեթե 2700 բազմաբնակարան շենքեր առանց ջեռուցման են մնացել կարևորագույն ենթակառուցվածքների վնասման պատճառով։
«Կարևորագույն ենթակառուցվածքների վնասման հետևանքով Պեչերսկի, Դնեպրովսկի, Գոլոսիևսկի և Սոլոմյանսկի շրջանների 1905 շենք առանց ջեռուցման է մնացել։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցները աշխատում են այդ շենքերի ջեռուցման համակարգը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, քաղաքում մոտ 2700 շենք առանց ջեռուցման է մնացել», -գրել է Կլիչկոն իր Telegram ալիքում։
Կլիչկոն հավելել է, որ այս թիվը ներառում է Դարնիցկիի և Դնեպրովսկի շրջանների որոշ բազմահարկ շենքեր, որոնք ներկայումս առանց ջեռուցման են մնացել Դարնիցկիի ՋԷԿ-ի լուրջ վնասման պատճառով։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)