Դուբայի օդանավակայանը մասամբ վերսկսել է աշխատանքը դադարից հետո
Աշխարհ
Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) վերսկսել է սահմանափակ գործունեությունը, ըստ Դուբայի օդանավակայանների հայտարարության։
«Այսօր՝ մարտի 7-ից, մենք մասամբ վերսկսել ենք գործունեությունը՝ իրականացնելով որոշ չվերթներ DXB-ից և DWC-ից», - սոցիալական ցանցերում հայտարարել է Դուբայի օդանավակայանները։
Շաբաթ առավոտյան ԱՄԷ-ն ենթարկվել է օդային հարվածի, որոնցից մեկը գրանցվել է Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում։
Օդանավակայանը մի քանի օրով դադարեցրել է բոլոր չվերթները։ Որոշ չվերթներ վերահասցեագրվել են Դուբայի երկրորդ օդանավակայան՝ Ալ Մաքթումի միջազգային օդանավակայան (DWC):
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դուբայի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)