Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը
Հայկական Մամուլ
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը: Այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի (Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կոնտակտային տվյալ. +971585670993)
«ԱԳՆ կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ. այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին: Խնդրում ենք հետևել ավիաընկերության կողմից թարմացվող տեղեկություններին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնում ենք նաև, որ մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)