Կիևում մոտ 2700 բնակելի շենք մնացել է առանց ջեռուցման
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավելի քան երկու հազար բնակելի շենք մնացել է առանց ջեռուցման՝ կարևոր ենթակառուցվածքի վնասման հետևանքով։ Այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Քաղաքապետի խոսքով՝ նախորդ գիշեր վնասված ենթակառուցվածքային օբյեկտի պատճառով ջեռուցումից զրկվել է 1905 շենք՝ Գոլոսեևսկի, Դնեպրովսկի, Պեչերսկի և Սոլոմենսկի շրջաններում։ Այժմ քաղաքային ծառայությունները փորձում են վերականգնել ջերմամատակարարումը։
Կլիչկոն նշել է, որ ընդհանուր առմամբ քաղաքում առանց ջեռուցման մնացած շենքերի թիվը հասնում է մոտ 2700-ի։ Այդ ցուցանիշը ներառում է նաև Դառնիցկի և Դնեպրովսկի շրջանների որոշ շենքեր, որտեղ ջեռուցումը դեռ հնարավոր չէ վերականգնել Դառնիցկայա ջերմաէլեկտրակայանի ծանր վնասումների պատճառով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ